Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը մտադիր է մոտակա ժամանակներն այցելել Հայաստան, Ադրբեջան եւ Մոլդովա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ նյուսը», Ստրասբուրգում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է անձամբ ԵԽԽՎ-ի ղեկավարը: Այցը, ըստ նրա, կկայանա խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանից հետո: Լուիս Մարիա դե Պուչը այցի որեւէ մանրամասն չի հայտնել, հաղորդում է «Նոյյան տապանը»: