Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան Հայաստանում կլինեն հունիսի 27-28-ը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, ծրագրված է համանախագահների հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահների այցի նպատակն է շարունակել բանակցային գործընթացը, մերձեցնել կողմերի դիրքորոշումները «մադրիդյան» փաստաթղթում ամփոփված առաջարկությունների շուրջ: