Ընդդիմադիր որոշ ուժեր մտադիր են մասնակցել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախագահության նախկին թեկնածուներիցՙ Վազգեն Մանուկյանին ներկայացնելու է կուսակցության տարածքային կառույցներից մեկի ղեկավար Արտավազդ Վարդանյանը, Արամ Հարությունյանինՙ անկուսակցական իրավաբան Մհեր Վասիլյանը: Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հրավերը մերժել է: Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտնել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից պաշտոնական պատասխան չի ստացվել: Ընտրությունների ժամանակ ձայների 3 տոկոսից ավելի հավաքած արտախորհրդարանական 3 ուժերից հրավերն արդեն ընդունել են «Ազգային միաբանությունը», որը կներկայացնի կուսակցության փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը, եւ Միավորված աշխատանքային կուսակցությունը, որի ներկայացուցիչը հանձնաժողովում լինելու է կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: Առայժմ անորոշ է «Նոր ժամանակներ» կուսակցության արձագանքը: