Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության` հունիսի 22-ին տեղի ունեցած 2-րդ արտահերթ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Էդվարդ Անտինյանը: Նշելով, որ միայն գաղափարական հենքի վրա կուսակցությունների համախմբման ճանապարհն է բացելու նոր հեռանկարներ, Էդ. Անտինյանը կարեւորել է ՀԱԱԿ ակտիվ մասնակցությունը քաղաքական դաշտում առկա կուսակցությունների միավորման տարբեր գործընթացներին: Կուսակցության նախկին նախագահը Հովհաննես Հովհաննիսյանն էր: