«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2008-06-21 | #119, 2008-06-24 | #120, 2008-06-25


«3 ՑՈՒՑԱՐԱՐ ՄԱՀԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ»

Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ Աղվան Հովսեփյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերի հանդիպմանը քննարկվել են մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի հարցերը: Ա. Հովսեփյանը նշել է, որ նախաքննության ընթացքում հաջողվել է պարզել հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների շրջանակը, ոստիկանությունից առգրավվել են համապատասխան մատյանները, հարցաքննվել է շուրջ 250 ոստիկան, նրանց թվումՙ զինծառայողներ, հրամանատարներ, գեներալներ: «Ակնհայտ է, որ 3 հոգին մահացել են ոստիկանների գործածած հատուկ միջոցների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից», նշել է Ա. Հովսեփյանը: Զգալի աշխատանք է տարվել նաեւ հրազենի եւ պայթուցիկ նյութերի գործադրման հետեւանքով արձանագրված մահվան դեպքերի պարզաբանման ուղղությամբ: «Մահվան դեպքերի իրական հանգամանքների ամբողջական բացահայտմամբ, անկարգությունների բոլոր մեղսակիցների հայտնաբերմամբ շահագրգիռ են նախ եւ առաջ իրավապահ մարմինները», ասել է գլխավոր դատախազըՙ հույս հայտնելով, որ նախաքննությամբ կհաջողվի պատասխանել հասարակությանը հուզող մի շարք այլ հարցերի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4