Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը: Երեկ, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշը Սուխումում նույն օրը տեղի ունեցած երկու պայթյուններից հետո: Բաղապշը նշել է, որ այսօրվանից իսկ կփակեն վրացական սահմանը, քանի որ երեկ Սուխումում, իսկ մինչ այդ նաեւ Գագրայում տեղի ունեցած պայթյունների մեղավորը վրացական հատուկ ծառայություններն են: Խոսքը աբխազ-վրացական պատերազմից հետո աբխազական վերահսկողության տակ գտնվող Ինգուրի գետով անցնող ցամաքային սահմանի մասին է, որտեղ գործող երկկողմ անցակետի աշխատանքներին մասնակից են նաեւ ռուս խաղաղապահները: Ցամաքային այս անցակետով անցնում են նրանք, ովքեր Գալիի շրջանի բնակիչ են, մոտ հարազատներ ունեն որեւէ կողմում կամ հատուկ թույլտվություն: