Ամերիկյան պետական հեռուստաալիքը` PBS-ն, այսօր պատրաստվում է հեռարձակել Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, պատմաբան Նեյլ Ֆերգյուսոնի ֆիլմը տեղ է գտել «Աշխարհի պատերազմը» խորագրով փաստագրական տեսաշարի «Ցեղասպանությունների դարաշրջան» բաժնում: Ֆիլմում ներկայացվում է երիտթուրքերի վարչակարգի իրականացրած 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունների դարաշրջանը սկսվեց թուրքերի իրականացրած հայկական կոտորածով: Իսկ Թուրքիան ժխտում է, որ դա եղել է ցեղասպանություն», նշվում է ֆիլմում, հաղորդում է «Նոյյան տապանը»: