«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2008-06-27 | #123, 2008-06-28 | #124, 2008-07-01


ՉՈՐՍ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Պլովդիվում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի չորս բռնցքամարտիկներ դարձել են բրոնզե մրցանակակիրներ: Հովհաննես Բոչկովը (46 կգ, Գյումրի), Նարեկ Աբգարյանը (48 կգ, Երեւան), Արթուր Քիրաջյանը (57 կգ, Երեւան) եւ Պողոս Ադիբեկյանը (75 կգ, Աբովյան) հաջող մրցելույթների շնորհիվ մտել էին կիսաեզրափակիչ եւ նվազագույնն ապահովել էին բրոնզե մեդալները: Ցավոք, կիսաեզրափակիչում նրանց չհաջողվեց զարգացնել հաջողությունն ու արժանանալ ավելի բարձր կարգի պարգեւների: Սակայն բրոնզե մեդալներն էլ մեր պատանի բռնցքամարտիկների համար նվաճում են, որոնց այս մրցաշարին նախապատրաստել էր հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4