«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2008-07-02 | #126, 2008-07-03 | #127, 2008-07-04


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ BB ՄԻՆՈՒՍԻՑ «ՖԻԹՉԸ» ԴԱՐՁՐԵԼ Է BB

Որպես հաճելի լուր երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ «Ֆիտչ» միջազգային ռեյտինգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը` BB մինուսից դարձնելով BB, ինչը «ստեղծում է բարենպաստ պայմաններ տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման համար»: Վարչապետը հատկապես կարեւորել է, որ այդ կազմակերպությունը, որպես դրա հիմնական շարժիչներ, նշել է նոր կառավարության բարեփոխիչ նախաձեռնությունները, որոնք կբերեն առավել մրցունակ, բազմազան տնտեսության: Եվ երկրորդը, որ կարեւորել է «Ֆիթչը», հետեւողական մակրոտնտեսական քաղաքականության կարգապահությունն է, որը ստեղծում է բարենպաստ միջավայր ներդրումների համար:

Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, «այս հեղինակավոր կազմակերպության գնահատականները նպաստելու են մեր բարեփոխումներին: Եվ սա լուրջ, օբյեկտիվ ազդակ է համաշխարհային շուկայում գործող բոլոր կազմակերպությունների համար, քանի որ համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա մենք այսօր ունենք ավելի բարձր վարկանիշ, քան երեկ»:

Ա.Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4