«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2008-07-02 | #126, 2008-07-03 | #127, 2008-07-04


ՎԱՂՎԱ «ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»ՙ

Վիլյամ Սարոյանի հետ սփյուռքահայ մտավորական Օշին Քեշիշյանի 1978-ին ունեցած զրույցների շարքից մի հատված:

Գուրգեն Մահարու «Չարենցի հետ» բանաստեղծության անհայտ տարբերակիՙ Գրիգոր Աճեմյանի անդրանիկ հրապարակումը:

Ամերիկահայ բեմադրիչ Գրիգոր Սաթամյանի եւ խմբավար Վահե Պարսումյանի ղեկավարությամբ 117 տարի ընդմիջումով Լոս Անջելեսում բեմադրված Տիգրան Չուխաջյանի «Զեմիրե» օպերային ներկայացմանն է անդրադառնում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Շարունակվում են արձագանքները հայ դասական գրականությունը «սեղմավեպ» տարբերակով ներկայացնելուՙ «Գիտանք» հրատարակչության փորձին: Գրող, էսսեիստ Կարպիս Սուրենյանի եւ լեզվաբան Հովհաննես Զաքարյանի տեսակետները այս խնդրի վերաբերյալ:

Պարարվեստի տաղանդավոր արտիստ Տիգրան Միքայելյանի մասին է երաժիշտ, խմբավար Սեպուհ Աբգարյանի հոդվածը: «Անտիպ էջեր» խորագիրը ընթերցանության է տրամադրում Լեռ Կամսարի «Կարմիր օրեր» օրագրությունից հատվածներ:

Անդրադարձ Սեւրի «Սամուէլ Մուրատեան» վարժարանում հունիսին տեղի ունեցած «Վենետիկյան թափառումներ» ձեռնարկին: «Գրքերի տեսություն» խորագիրը շարունակում է ներկայացնել Հրաչյա Սարիբեկյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4