ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու «սառեցված» ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք ջանում ենք այդ հիմնախնդիրը լուծել ընդհանուր ջանքերով: Ես որպես ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նորընտիր նախագահ, կջանամ հնարավոր ամեն ինչ անել եւ առկա բոլոր ռեսուրսներն օգտագործել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ գտնելու համար», հինգշաբթի օրն Աստանայում ասել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ժոաո Սուարեսը: Ըստ նրա` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է վճռորոշ դեր խաղա այդ հարցում: