Գյումրիում երեկ «Հայփոստը» վերաբացեց վերանորոգված երկու նորՙ թիվ 3 եւ թիվ 15 փոստային բաժանմունքները: Վերանորոգված բաժանմունքները կունենան արագընթաց ինտերնետ կապ, որը փոստային բաժանմունքի տարածքում հասանելի կլինի բոլոր ցանկացողներին:
««Հայփոստ» ընկերությունը հատկապես կարեւորում է Գյումրիում իր փոստային բաժանմունքներն արդի չափանիշներով վերանորոգելու եւ արագընթաց ինտերնետ կապով ապահովելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ կառավարության ծրագրով Գյումրի քաղաքը դառնալու է նոր տեխնոլոգիաների կենտրոն», նշել է ընկերության կառավարիչ Հանս Բոնը:
Ա. Մ.