«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2008-07-03 | #127, 2008-07-04 | #128, 2008-07-05


ԴԻՄԱՆԿԱՐՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՆՓԱԿ-ի երեկվա ցուցահանդեսի նպատակն էր ի մի բերել 90-ականներից մինչ օրս ձեւավորված դիմանկարային զարգացումները, որոնք արվեստագետների եւ նորարար կենտրոնների համագործակցության արդյունք են:

«Ինչ է դիմանկարըՙ հիշողություն, ճանաչելիության փաստ, ականատես, ժամանակի հավաքական կերպար, թե՞ պարզապես պատկեր, որի միջոցով երեւակայությունը հնարավորություն է ստանում կառուցել ինչ-որ միջավայր, ժամանակ», ասաց ցուցահանդեսի համադրող Արեւիկ Արեւշատյանըՙ հավելելով, որ արվեստն անհատական, անսպասելիորեն ճանաչելի կերպարների, դիմանկարների կարիք է զգում: Ցուցահանդեսում ներկայացված կերպար-արվեստը հետաքրքրական է ու տպավորիչ:

Որդեկորույս սեւազգեստ մոր վախվորած հայացքը, հեկեկացող կնոջ աչքերի ու դողդողացող շուրթերի, մինչեւ խելագարության սահմանը հատող տղամարդու աչքերի արտահայտությունը դիտողների մոտ առաջացնում է զգացողություն, որ նման է փշաքաղության կամ զարմանքի: Արվեստագետները կարծես փշրում են նախկին կարծրացած պատկերացումները դիմանկարի մասինՙ ստեղծելով ընդհանրացված սոցիալական բողոքի պատկեր:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4