«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2008-07-03 | #127, 2008-07-04 | #128, 2008-07-05


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ»

Անգլիայի չեմպիոն ու չեմպիոնների գավաթակիր «Մանչեսթր Յունայթեդն» արդեն 3 ամիս գլխավորում է աշխարհի 350 ուժեղագույն ակումբների ցանկը: Նախորդ ամսվա համեմատ 2-րդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել Լոնդոնի «Չելսին»: Իսկ 2-րդ տեղը զբաղեցնող «Բոկա Խունիորսը» նահանջել է 9-րդ հորիզոնական: Լավագույն տասնյակի կազմը մնացել է անփոփոխ: Փոփոխություններ են տեղի ունեցել միայն տասնյակի ներսում:

Ինչպես եւ նախորդ ցուցակում, այս անգամ էլ Հայաստանը ներկայացնում են «Միկան» ու «Փյունիկը»: «Միկան» 9 հորիզոնականով բարձրացել է եւ այժմ 74 վարկանիշով զբաղեցնում է 249-րդ տեղը: Իսկ ահա «Փյունիկը» 5 հորիզոնականով նահանջել էՙ 62,5 վարկանիշով հանգրվանելով 342-րդ տեղում:

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների թիմերից լավագույն ցուցանիշն ունի ՌԴ չեմպիոն եւ ՈւԵՖԱ-ի գավաթակիր «Զենիթը», որը չորս տեղով նահանջել եւ զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը: 100 լավագույն ակումբների շարքում տեղ են զբաղեցնում նաեւ Դոնեցկի «Շախտյորը» (36-րդ տեղ), Մոսկվայի «Սպարտակը (65-րդ տեղ), Տալլինի «Լեւադիան» (74-րդ տեղ) եւ Կիեւի «Դինամոն» (77-րդ տեղ):

Ներկայացնում ենք լավագույն տասնյակի ցուցանիշները:

1. «Մանչեսթր Յունայթեդ»Անգլիա286
2. «Չելսի»Անգլիա258
3. «Բավարիա»Գերմանիա252
4. «Գլազգո Ռեյնջերս»Շոտլանդիա251,5
5. «Բարսելոն»Իսպանիա251
6. «Ռոմա»Իտալիա248
7. «Լիվերպուլ»Անգլիա243
8. «Արսենալ»Անգլիա237
9. «Բոկա Խունիորս»Արգենտինա231
10. «Ինտեր»Իտալիա226

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4