«Մենք ԵԱՀԿ-ից սպասում ենք վճռական դիրքորոշում: ԵԱՀԿ-ը` որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հարցերով զբաղվող հիմնական կազմակերպություն, պետք է գործի Ադրբեջանի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ եւ ՄԱԿ-ի մանդատին համապատասխան»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ նյուսը», հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: «Մենք ԵԱՀԿ-ից պահանջում ենք, որ ճշտի իր տեսակետը: Ցուցադրի վճռական դիրքորոշում»,- ավելացրել է նա: Ըստ Հասանովի, Ադրբեջանը դարձել է աշխարհի տնտեսական, քաղաքական եւ էներգետիկական անվտանգության լուրջ գործոն: «Մենք պետք է օգտվենք դրանից: Եվ հատկապես մեր ամենամեծ խնդրի` ղարաբաղյան հարցի լուծման գործում», նշել է նա: