Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը Գրողների համահայկական չորրորդ համաժողովի աշխատանքների շրջանակում երեկ երեկոյան տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր ամերիկահայ մտավորական, ազգային, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակագիր, գրականագետ Երվանդ Ազատյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին: Հանդիսության սեղմ ընթացքը լավագույնս օգտագործեցին ելույթ ունեցողներըՙ բովանդակալից եւ ըստ էության գնահատանքի խոսքեր ուղղելով մեծարյալին: Այս մասին կանդրադառնանք մեր թերթի հաջորդ համարում:
Երվանդ Ազատյանի ազգային, հասարակական տեւական գործունեության ընթացքում ստացած բազմաթիվ պարգեւներին երեկ ավելացան եւս երեքըՙ Հայաստանի գրողների միության մեդալը, մշակույթի նախարարության ոսկե մեդալը, Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը:
Մ. Բ.