«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2008-07-08 | #130, 2008-07-09 | #131, 2008-07-10


ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԿԿԱՅԱՆԱ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Ֆիզկուլտուրան ու սպորտը բնակչության շրջանում արմատավորելու, հասարակության մեջ առողջ ապրելակերպի գաղափարը սերմանելու հարցերում վերջին տարիներին զգալի դեր է խաղում ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մարզական միջոցառումը: Տարեցտարի այն ընդգրկում է հանրապետության տարբեր մարզերի ավելի մեծ թվով ընտանիքների: Նախ անցկացվում են մարզային մրցումներ, ապա լավագույնները հանրապետության նախագահի սահմանած մրցանակները վիճարկում են եզրափակիչ փուլում:

Այս տարի մրցումներն անցկացվում են արդեն 5-րդ անգամ անընդմեջ: Նախնական փուլի մրցումներին մասնակցել են 124 ընտանիքներ: Հուլիսի 10-12-ը Ծաղկաձորում կկայանա եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն նախնական փուլում լավագույն ցուցանիշների հասած 36 մարզական ընտանիքները: Մրցումների ծրագրում ընդգրկված են 6 մարզաձեւեր` փոխանցումավազք, տեղից հեռացատկ, թենիսի գնդակի նետում, պարանացատկ, պարանի ձգում եւ խաղային փոխանցումավազք: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 12 մլն 120 հազար դրամ է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4