«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2008-07-09 | #131, 2008-07-10 | #132, 2008-07-11


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ԱՆԿԱՐԱ, 10 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մենք կարեւորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակը ճեպասուլիսի ժամանակ անդրադարձել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրաքյան այցին, ինչպես նաեւ խոսել է թուրք վարչապետի Ֆրանսիա կատարելիք այցելության մասին: Բուրաք Օզուգերգինը, պատասխանելով լրագրողների` Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցերին, հայտարարել է. «Մենք կարեւորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Հայաստանի նախագահը արել է այնպիսի հայտարարություններ, որոնք արձագանք են գտել միջազգային հանրության շրջանում: Տեղեկացանք, որ ըստ այդ հայտարարությունների, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը այլընտրանք չկա: Եթե դա այդպես է, ապա մենք միանում ենք եւ ողջունում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4