Ամառը հանգստի ու վայելքի ժամանակաշրջան է: Մարդ հանգստանալու եւ զվարճանալու հնարավորություն է ունենում, եթե, իհարկե, արձակուրդ ունի: Ամռան տապը զովացնելու եւ հիշարժան դարձնելու առիթ ունեն այն մարդիկ, ում անվանակոչության օրն այս տարի համընկնում է հուլիս-օգոստոսյան օրերին:
Ըստ ձեւավորվող ավանդույթի, այս անգամ եւս եկեղեցական օրացույցն ու տոնացույցը մեզ համար թերթում է Արարատյան հայրապետական թեմի քրիստոնեական դաստիարակության գրասենյակի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը, որը հիշեցնում է քրիստոնեական այն բարի ավանդույթը, թե քրիստոնեական սրբերն ու ավետարանում, նաեւ ժողովրդական ավանդույթներում եւ եկեղեցական տոնացույցում նշված հիշատակության օրերն անվանակոչության են համարվում այն մարդկանց համար, ում կոչել են համապատասխան տոնի կամ հիշատակվող մարդու անունով:
Եվ այսպես, հուլիս եւ օգոստոս ամիսների նշված օրերում սովորական օրը տոնի վերածելու առիթ ունեն հետեւյալ անվանատերերը`
Հուլիս
12 - Արիստակես, Վրթանես, Գրիգորիս, Դանիել
14 - Եղիազար
15- Ոսկի, Հովնան, Զաքարիա, Մաղաքիա
17- Ագապի
19 - Պետրոս
21 - Անտոն
24 - Կիրակոս
26 - Աթանաս, Կյուրեղ
28 - Վահան, Գրիգորիս
29 - Պարսամ
31 - Եվգինե (Ժենյա), Սերգեյ
Օգոստոս
2 - Գրիգոր
4 - Եվգինե, Մակար
5 - Անդրե
7 - Անդրիանոս, Թեոդորոս
16 Շողակաթ (Շողակն, Շողիկ, Շողեր)
17 - (Աստվածածնի տոն) Մարիամ, Մարիա
26 - Հովակիմ, Աննա
28- Երեմիա (Երեմ)
30 - Թովմաս, Հակոբոս (Հակոբ), Շմավոն
31 - Մարիամ
Իսկ վերջում մեր ավանդական հիշեցումը` անվանակոչության օրերը շարժական են Հարության տոնի օրվա փոփոխման պատճառով:
Ս. Մ.