«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2008-07-10 | #132, 2008-07-11 | #133, 2008-07-12


ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԳՈՐԾԱԾՈՒՄ Է ՄԵԾ ԵՂԵՌՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչը պատասխանել է դեմոկրատ սենատոր, ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի հարցերին: Ըստ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի, Մ. Յովանովիչը պատասխանել է. «ԱՄՆ կառավարությունը եւ, իհարկե, ես սգում ենք զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնի տեղահանության համար, որն Օսմանյան կայսրության վերջին շրջանում խլեց 1,5 միլիոն հայերի կյանք: ԱՄՆ-ը ճանաչում է այդ իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենամեծ ողբերգություն, «Մեծ եղեռն», ինչպես շատ հայեր անվանում են: Դա է պատճառը, որ ամեն ապրիլի ԱՄՆ նախագահը հարգում է զոհերի հիշատակը եւ արտահայտում իր զորակցությունը հայ ժողովրդին: Որպես փախստականի ընտանիքի զավակ (այլ վայրից եւ այլ ժամանակաշրջանում) ես խորապես հասկանում եմ հայ ժողովրդի վիշտն ու տառապանքն այն ժամանակ եւ ներկայում, երբ հիշում եմ նրա պատմության այդ սեւ էջի մասին: Ես եւս սգում եմ անմեղ կյանքերի կորուստն ու հարգում ամերիկահայ համայնքի, ողջ հայ ժողովրդի ջանքերը` իրենց ցավն ու կորուստը տեսնել ճանաչված եւ ընդունված»: Սենատի որոշումը թեկնածությունը հաստատելու վերաբերյալ տեղի կունենա այս ամիս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4