ԱԳՆ-ից հաղորդում են, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշան է հանձնել ԱՄՆ-ում բնակություն հաստատած անվանի գիտնական, Երեւանի մաթեմատիկական մեքենաների հետազոտական ինստիտուտի հիմնադիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանին: Նա պարգեւատրվել էր ՀՀ նախագահի մայիսի 26-ի հրամանագրով: Հանձնելով շքանշանը` գլխավոր հյուպատոսը ընթերցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական նամակը Ս. Մերգելյանի 80-ամյա հոբելյանի առիթով: Ակադեմիկոս Մերգելյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը իր գործունեությունը բարձր գնահատելու համար: