Մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի պահանջով Հայաստանի գլխավոր դատախազն ամեն երկուշաբթի տեղեկատվություն է ուղարկելու հանձնաժողովին` այդ իրադարձություններին առնչվող քննչական գործողությունների վերաբերյալ:
Առաջին տեղեկատվությունը հուլիսի 14-ի դրությամբ է, ըստ որի մեղադրանք է առաջադրվել 139 անձի, 117-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 22-ի նկատմամբՙ չհեռանալու ստորագրությունը: 117-ից 28-ի խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով է փոխարինվել: 71 մեղադրյալի նկատմամբ քրեական գործերի մասեր են անջատվել եւ դատարան ուղարկվել, 1 անձի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է:
50-ից 24 մեղադրյալի վերաբերյալ, ովքեր կալանքի տակ չեն, քրեական գործեր են անջատվել ու դատարան գնացել, 20-ի գործերը կարճվել են, 4 մեղադրյալի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել:
Դատարան ուղարկված գործերից 54-ով դատաքննությունն ավարտվել է (61 անձի վերաբերյալ)` 25 անձ դատապարտվել է, 5-ն արդարացվել, 4 անձի նկատմամբ որպես պատիժ կիրառվել է տուգանքը, 27 անձի նկատմամբ պատժի կիրառման փոխարեն սահմանվել է փորձաշրջան ազատազրկման դատապարտված 25-ից 1-ի նկատմամբ նշանակվել է նախատեսվածից մեղմ պատիժ:
Մ. Խ.