«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2008-07-17 | #137, 2008-07-18 | #138, 2008-07-19


ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐ, 1000-ԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Պաշտոնավարության հարյուր օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակը տարածել է նախագահի ուղերձը, ուր նա խոսում է ներքին եւ արտաքին քաղաքականության, անվտանգության եւ զինված ուժերի կատարելագործման, ոստիկանության ու դատական համակարգի գործունեության, արդյունավետ տնտեսական քաղաքականության, այդ թվում` հարկային ու մաքսային մարմինների աշխատանքի մասին:

«Ես սկսել եմ իրականացնել իմ ծրագիրը, որը ձեզնից շատերի հավանությանն է արժանացել եւ ներառում է կարեւոր ու կոնկրետ խնդիրների լուծումներ, մասնավորապես ասված է ուղերձում: Անցած հարյուր օրերը ցույց տվեցին, որ դրանց մի մասը կիրականացնենք շատ ավելի արագ, քան ենթադրում էինք, մյուսների համար ավելի տեւական ժամանակ է անհրաժեշտ: Տեւական, բայց ոչ ավելին, քան ծրագրել ենք»: ՀՀ նախագահը իր ցանկությունն է հաղորդում` «օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրներըՙ անարդարության, անտարբերության, կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարի դրական արդյունքները»: Նա նաեւ հավաստիացնում է. «Մեր աշխատանքը չի սահմանափակվելու ոչ մի «հարյուր օրով»: Այս գործելաոճը դարձնելու ենք կյանքի բնականոն նորմ»:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4