Ինչ վերաբերում է ուղղակի հայկական ծիրանին, ապա, Վենդերսի խոսքերով, մոտ մեկ շաբաթ լինելով Հայաստանում. «կերել եմ մի քանի հարյուր ծիրան, ուտում եմ առավոտյան, կեսօրին: Հայկական ծիրանը շատ համեղ է»: Վիմ Վենդերսին հայկական ծիրանն այնքան է դուր եկել, որ իր հետ ծիրանի կորիզ է վերցրել` Գերմանիայում տնկելու համար, հույս ունենալով, որ երբեւէ հայկական ծիրան կունենա:
Մեզ մնաց հայտնի կինոռեժիսորին խորհուրդ տալ իր հետ մի քիչ էլ հայկական արեւ վերցնել: