Կահիրեի (Եգիպտոս) Հայկական բարեգործական ընդհանուր միության պաշտոնաթերթ` «Տեղեկատու» (խմբագիր` Արաքսի Տեօվլեթյան) պարբերականի նոր շրջանի 47-րդ համարը տեղեկացնում է, որ Եգիպտոսի մոտ Ավստրիայի ընդհանուր հյուպատոս տիկին Աստղիկ Ալեքսանյան-Փափազյանն իր պաշտոնավարության ընթացքում Ավստրիայի համար կատարած ծառայությունների եւ այդ երկիրը արժանավայել կերպով ներկայացրած լինելու համար արժանացել է Ավստրիայի Հանրապետության «նվիրումի եւ ծառայության» Ոսկե պատվո շքանշանին:
Տիկին Աստղիկն անցյալ փետրվարին նշանակվել էր նաեւ ՀԲԸՄ-ի Եվրոպայի շրջանի վարչական անդամ:
Այս զույգ առիթներով «Ազգը» ջերմորեն շնորհավորում է հարգարժան հայուհուն եւ մաղթում նորանոր պատվավոր ձեռքբերումներ:
Հ. Ծ.