Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի որոշմամբ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրման նպատակով ստեղծված ենթահանձնաժողովը ամիսներ տեւած իր աշխատանքներից հետո հրապարակել է 180 էջանոց զեկույց: Ենթահանձնաժողովի անդամները հանգել են այն եզրակացության, որ Հրանտ Դինքի սպանության առնչությամբ «ե՛ւ անվտանգության, ե՛ւ ժանդարմերիայի կողմից եղել են պարտականությունների մեջ թերացում, ինչպես նաեւ չհամակարգվածություն»: Նշենք, որ Ստամբուլի դատարանը մերժել էր Ստամբուլի անվտանգության վարչության պետ Ջելալեդդին Ջերահի եւ հատուկ ծառայության բաժնի պետ Ահմեդ Իլհան Գյուլերի, ինչպես նաեւ 6 ոստիկանների դեմ իրենց պարտականությունների մեջ թերանալու մեղադրանքով հետաքննություն սկսելու պահանջով ներակայացրած հայցը, հաղորդում է «Նոյյան տապանը»: