«Մոսկվայի տանը» երեկ բացվեց «Դրինքս էքսպո» (Drinks expo) խմիչքների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը, որն առաջինն էր իր տեսակի մեջ: Միջոցառումը կազմակերպել էր «Պրոմ էքսպո» ընկերությունը: Ներկայացված էին շուրջ 2 տասնյակ ընկերությունների 80-ից ավելի ապրանքատեսակներ, այդ թվումՙ աղբյուրի ջուր, բնական հյութեր, գազավորված ըմպելիքներ, թեյեր, գարեջուր, սուրճ, կոնյակներ, գինիներ, օղիներ: Գերակշռում էին հայրենական արտադրության լավագույն խմիչքները, ներկայացված էին նաեւ արտասահմանյան արտադրության հայտնի ապրանքանիշներ: Ցուցահանդեսը եռօրյա է եւ կավարտվի վաղը:
Ա. Մ.