Խմբագրությունում ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէսի» հերթական 28-րդ հատորի լույս ընծայման առթիվ հուլիսի 16-ին Հայկազյան համալսարանի հանդիսասրահում տեղի է ունեցել շնորհանդես, որին ներկա են եղել ՄԱՀԱԵ Միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Գարակյոզյանը, համալսարանի նախագահ, վեր. դոկտ. Փոլ Հայտոսթյանը, խորհրդարանի պատգամավոր դոկտ. Եղիա Ճերեճյանը, ինչպես նաեւ ուսուցիչների, մտավորականների եւ հանդեսի բարեկամների ստվար մի հույլ:
Հանդեսի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Տագեսյանի ողջույնի խոսքերից հետո ելույթ են ունեցել պատասխանատու խմբագիր Հայր Անդրանիկ Ծ. վրդ. Կռանյանը, տիկին Վարդի Քեշիշյանը (Հալեպից) եւ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթյանը, որոնք բոլորն էլ շեշտել են հանդեսի կարեւորությունըՙ լուրջ կամուրջ հանդիսանալու ինչպես հայրենի եւ սփյուռքահայ մտավորականության, այնպես էլ սփյուռքի տարբեր գաղութների հայագետների միջեւ:
Շնորհանդեսի ավարտին ներկաները թերթել են համալսարանի գրադարանի 2007-08 թվերին ձեռք բերած նոր գրքերի նմուշները եւ մասնակցել այդ առթիվ կազմակերպված հյուրասիրությանը:
Հ. Ծ.