«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ՍՏԵՂԾՎԵԼ Է Վ. ՉԱԽԱԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքից հաղորդում են, որ Վահագն Չախալյանի եւ նրա հոր ու անչափահաս եղբոր ձերբակալությամբ անհանգստացած եւ նրանց պաշտպանության քայլեր ձեռնարկելու համար ստեղծվել է «Ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների» հասարակական հանձնախումբ: Վերջինս իր վրդովմունքն է հայտնել Վ. Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների, օրենքի կոպիտ խախտումներով կատարված, ձերբակալությունների, մի քանի ժամ անց Ախալցխա, ապա Թբիլիսի տեղափոխելու հանգամանքով: Հանձնախումբը հայտարարել է, որ վճռականորեն պայքարելու է Վ. Չախալյանի եւ նրա հարազատների դեմ քրեական գործ հարուցած վրացական իշխանությունների եւ Ջավախքում հակահայ գործողություններ իրականացնողների ուժային ճնշումներին վերջ տալու համար: Հաղորդվում է, որ Չախալյաններին ձերբակալելուց հետո կալանավորվել են դաշինքի 5 անդամներ, որոնց մի մասին հետո ազատ են արձակել, բացառությամբ Արամ Բատոյանի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4