«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Ֆրանսիայի Ամիեն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայ ծանրորդները: Առաջինը մրցասպարեզ դուրս եկավ մինչեւ 50 կգ քաշային, 15-ամյա Սմբատ Մարգարյանը: Նա երկամարտի 201 կգ (88+113) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Իսկ ոսկե մեդալը նվաճեց թուրք Ալգուլ Իսմեթըՙ 206 կգ (92+114): Պոկում վարժության եւ երկամարտի նրա արդյունքները Եվրոպայի պատանիների նոր ռեկորդներ են:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4