Երեկ կայացավ առաջնությունում հետաձգված «Բանանց»-«Միկա» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Աբովյանում, սակայն մարզադաշտի զբաղված լինելու պատճառով խաղը տեղափոխվեց «Միկայի» մարզադաշտ: Առաջին շրջանում «Բանանցը» հաղթել էր 3-1 հաշվով: Այս անգամ «Միկան» ռեւանշի հասավՙ շնորհիվ 30-րդ րոպեին բրազիլացի Սիլվայի խփած միակ գոլի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ