«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2008-07-23 | #141, 2008-07-24 | #142, 2008-07-25


ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՉԻ ԻՐԱՐԱՄԵՐԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այս օրերին Հայաստանում տարբեր մակարդակով հանդիպումներ է ունենում: Հանդիպելով նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են ԵԽԽՎ բանաձեւերում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքը: Հաղորդվում է, որ դրական գնահատելով հայաստանյան այցից իր տպավորությունները, ԵԽԽՎ նախագահն ասել է, որ նպատակ ուներ քաջալերելու, օգնելու, որպեսզի Եվրոխորհրդի բանաձեւերի առաջարկությունները հնարավորինս արագ կյանքի կոչվեն: Դը Պուչն ասել է, որ Եվրոխորհուրդը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ժողովրդի ընտրությանը` նույնն առաջարկելով ընդդիմությանը` ճանաչել ընտրությունների արդյունքներն, ինչը ամրագրված է 1609 բանաձեւում: Հանդիպելով մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ Պուչը նշել է, որ մարտի 2-ի իրադարձությունները ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը «հավատ չի ներշնչում»: «Նա ուղղակիորեն նշեց, որ այն հեղինակությունը, որ այսօր հասարակությունում ունի Ազգային ժողովը, հավատ չի ներշնչում այդ հանձնաժողովի նկատմամբ` նույնիսկ եթե նրանք ցանկանում են լավ գործ անել», «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Արմեն Հարությունյանը. «Եվ նա ասաց, որ չի համարում, թե այդ հանձնաժողովով բանաձեւի համապատասխան կետը լուծվել է, եւ շեշտը դրեց այն փաստահավաք հանձնաժողովի վրա, որն առաջարկել էր (Եվրոխորհրդի) մարդու իրավունքների հանձնակատարը` պարոն Համարբերգը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4