«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2008-07-23 | #141, 2008-07-24 | #142, 2008-07-25


ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հաղորդում են, որ Արմեն Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարիի հետ: Արմեն Հարությունյանն իր մտահոգությունն է հայտնել Ջավախքում վերջին շրջանում տեղի ունեցած պայթյունների, երկու հայ ոստիկանի սպանության եւ դրա հետ կապված լարված իրավիճակի վերաբերյալ: Սոզար Սուբարին տեղեկացրել է, որ հուլիսի 26-ին մեկնելու է Ջավախքՙ ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու: Արմեն Հարությունյանի խնդրանքով պարոն Սուբարին խոստացել է տեղյակ պահել այցի արդյունքների, ինչպես նաեւ իր գործողությունների ու դրանց արդյունքների մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4