Կառավարությունը երեկ հաստատեց ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, սահմանելով, որ պաշտոնատար անձանց սպասարկման նպատակով պետական բյուջեի միջոցներով ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաները իրենց հատկանիշներով չպետք է գերազանցեն այդ չափորոշիչները: Ըստ որոշման, կազմակերպությունների կարիքների համար ձեռքբերված ծառայողական ավտոմեքենաների վազքը չի կարող գերազանցել 1000 կմ-ը, իսկ արտադրության տարին պետք է համընկնի ձեռքբերման տարվա հետ: Նշվեց, որ պարտադիր ապահովագրությունն իրականացնում են կազմակերպությունները, գնելու պայման է հետերաշխիքային սպասարկումը` պայմանագրով նախատեսված սակագներով, իսկ կազմակերպությունների կողմից շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել կառավարության 2004-ի հուլիսի 1-ի որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետից (8.5 տարի):