«Հայկական ատոմային էլեկտրակայանի» կանոնադրական կապիտալի ավելացման մասին երեկ կառավարության ընդունած որոշման համաձայն, ՀՀ պետական բյուջեի համապատասխան ծախսային ծրագրով տրամադրվեց 236 մլն դրամ: Այդ գումարը կուղղվի Հայկական ԱԷԿ-ին` աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցման նպատակով: