Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը շուտով կրկին կնստի խաղասեղանի շուրջը: Նա կմասնակցի հուլիսի 31-ից օգոստոսի 14-ը Սոչիում կայանալիք շախմատի Գրան Պրիի խաղարկությանը: Արոնյանի մրցակիցները կլինեն Իվանչուկը, Ռաջաբովը, Սվիդլերը, Գրիշչուկը, Կարյակինը, Կամսկին, Գելֆանդը, Ղասիմովը, Յակովենկոն, Յու Վանգը, Չեպարինովը, Նավարան եւ Ալ Մոդիակին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ