«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2008-07-23 | #141, 2008-07-24 | #142, 2008-07-25


ՎԱՂԸ «ԱԶԳԻ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ

«Ազգի» թղթակցի` «Ճշմարտության մենաշնորհը ոչ իշխանությանն է, ոչ ընդդիմությանը» վերնագրված երկխոսությունը սփյուռքահայ հանրածանոթ մտավորական Երվանդ Ազատյանի հետ: «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանի ուղեգրությունն այս անգամ հայացք է` նետված Չինաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքի իրողություններին: «Էլեկտրոնստանդարտ» գործարանի տնօրեն Սամվել Թադեւոսյանը արձագանքում է Վահան Համազասպյանի ստեղծած հելիոհամակարգերի վերաբերյալ «Ազգի» հրապարակմանը եւ առաջարկ անում: Քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանն իր «ՀՀ քաղաքակրթության եւ ազգային ներուժի դրսեւորման ուղին» տնտեսաքաղաքական ակնարկում հայ մտավոր եւ տնտեսական ներուժի նորովի արդյունավետ օգտագործման մեկ այլ առաջարկ է անում: Գրող Ռաֆայել Համբարյանն իր «Երդումներ` ի սկզբանե միտված դրժելու» հրապարակման մեջ գրողական քննախույզ հայացքով դիտարկում է մեր կյանքի փոխակերպումները, իսկ Խաչատուր Դադայանը շարունակում է ծանոթացնել Ռուսաստանի հայ գործարարներին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4