Ըստ «Նոյյան տապանի», «Էրգենեքոն» կազմակերպությունը զինված գործողությունների միջոցով ցանկանում էր Թուրքիայում ստեղծել քաոսային իրավիճակ, մահափորձերի իրականացման ծրագրերը բաժանվում են 4 մասի` կրոնական, քաղաքական, հասարակական, էթնիկական, տեղեկացնում է «Սաբահ» օրաթերթը: Կրոնական սպանությունների շրջանակում մահափորձեր էին իրականացվելու Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի, հունաց Բարդուղիմեոս պատրիարքի, ինչպես նաեւ գործարար Իցհակ Ալաթոնի դեմ: Ըստ «Զաման» օրաթերթի, Թուրքիայի «Ազգային բանակ» միության ձերբակալված նախագահ Բեքիր Օզթուրքի համակարգչում հայտնաբերվել են Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի, հունաց Բարդուղիմեոս պատրիարքի, ինչպես նաեւ գործարար Իցհակ Ալաթոնի դեմ ուղղված մահափորձի ծրագրեր: Էթնիկական սպանությունների շրջանակում կազմակերպությունը թուրք-քրդական բախումներ հրահրելու համար պատրաստվում էր մահափորձեր «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքի, նույն կուսակցությունից պատգամավոր Սեբահաթ Թունջելի, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի եւ նախկին պատգամավոր Լեյլա Զանանի դեմ: Քաղաքական սպանությունների շրջանակում «Էրգենեքոնը» ծրագրում էր հարձակումներ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթի դեմ: Հասարակական սպանությունների շրջանակում մահափորձեր էին պատրաստվում թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի եւ լրագրող Ֆեհմի Քորույի դեմ: