Լրագրողական մրցույթ դպրոցականների համար
UNICEF-ը եւ «Ազգ» օրաթերթը 10-16 տարեկան դպրոցականների համար հայտարարում են շարադրության մրցույթ` «Ինչ եմ ուզում ես» կամ «Ի՞նչ են ուզում երեխաները» վերնագրով: Հաղթողները անվճար կմասնակցեն «Ժուռնալիստիկայի հիմունքներ եւ վարպետություն» դասընթացին, կտպագրվեն «Մանկապատանեկան «Ազգ» հավելվածում: Աշխատանքները մինչեւ օգոստոսի 18-ը կարող եք ուղարկել susmark2002@yahoo.com էլ.հասցեին կամ բերել խմբագրություն: Հասցե` Հանրապետության 47:
Հետադարձ հասցեն եւ հեռախոսահամարի առկայությունը պարտադիր են:
Նախապատվություն է տրվելու այն աշխատանքներին, որոնք շարադրված են գրագետ, անկեղծ եւ հետաքրքրական ձեւով: Մրցույթի շահողները անվճար կմասնակցեն լրագրողական դասընթացին (շաբաթը 2 օր` 3-ական ժամով): Լրագողական դասընթացի ժամանակ հեղինակված նյութերը կտպագրվեն «Մանկապատանեկան «Ազգ» պարբերականում, որ հրապարակվելու է որպես «Ազգի» ներդիր:
Հարցերի դեպքում կարող եք հեռաձայնել 0 93 36 95 31: