«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2008-07-25 | #143, 2008-07-26 | #144, 2008-07-29


ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՊՈԿՈՒՄ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ֆրանսիայի Ամիեն քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայ ծանրորդներից վերջինը մրցասպարեզ դուրս եկավ մինչեւ 85 կգ քաշային Գագիկ Գրիգորյանը: Պոկում վարժությունում նա 133 կգ արդյունքով դարձավ բրոնզե մրցանակակիր: Լավագույնը ռուսաստանցի Եվգենի Կոլոմեցի արդյունքն էրՙ 145 կգ:

Հրում վարժությունում Գրիգորյանը բավարարվեց 155 կգ-ով եւ երկամարտի 288 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց Եվգենի Կոլոմեցըՙ 311 կգ (145+166): 2-րդ տեղը զբաղեցրեց լիտվացի Աուրիմաս Դիդզբալիսըՙ 296 կգ (136+160): Բրոնզե պարգեւը բաժին հասավ ուկրաինացի Դենիս Ստեպանենկոյինՙ 290 կգ (132+158):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4