«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2008-07-29 | #145, 2008-07-30 | #146, 2008-07-31


«ՋԱՎԱԽՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՈՒՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ»

Վերջերս Ջավախքում տեղի ունեցած դեպքերն ունեն քաղաքական ուղղվածություն: Նման կարծիք հուլիսի 30-ի ասուլիսում հայտնեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, «այն հանգամանքը, որ մեծ քանակությամբ հատուկ նշանակության զորքեր են մտցվել Ջավախք, ցույց է տալիս, որ իրականում գործ ունենք քաղաքական ճգնաժամի հետ»: Ըստ Ս. Մինասյանի, այդ դեպքերի պատճառները կապ ունի վերջին 15 տարիներին Ջավախքում տիրող սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի հետ: «Չեմ կարծում, որ ջավախահայերի եւ վրացական իշխանությունների միջեւ լուրջ, զինված բախումներ տեղի ունենան, սակայն ստեղծված լարված իրավիճակը դեռեւս կպահպանվի», ասաց նա: Իսկ Հայաստանի իշխանությունները, ըստ Ս. Մինասյանի, ստիպված են լինելու վարել առավել ակտիվ քաղաքականություն Ջավախքի նկատմամբ: «Այդ ուղղությամբ ներկայումս տարվող քաղաքականությունը արդյունավետ չէ, եւ եթե ՀՀ պետական մարմիններն առավել ակտիվ քաղաքականություն չվարեն Ջավախքում, ապա լուրջ խնդիրներ կառաջանան: Մասնավորապես, հայկական կողմից քաղաքական դաշտի այդ բացը կարող են լրացնել ընդդիմադիր ուժերը», ասաց Ս. Մինասյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4