«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2008-07-29 | #145, 2008-07-30 | #146, 2008-07-31


Է. ԿՈԿՈՅՏԻ. «ԼՂՀ-Ի ԲԱՆԱԿԸ ՎՐԱՑԱԿԱՆԻՑ ՈՒԺԵՂ Է»

Վրաստանը հետխորհրդային տարածքի ամենառազմականացված հանրապետությունն է, սակայն բարձր չեն վրացական բանակի հնարավորությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», հայտարարել է Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին: «Վրաստան ժամանած Կոնդոլիզա Ռայսը եւ Սաակաշվիլին հայտարարեցին, որ մտադիր են խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը, բայց Կոնդոլիզա Ռայսի մեկնելուց անմիջապես հետո վրացական կողմը 5 հազարով ավելացրեց իր զինված ուժերը: Դա մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Վրաստանը հետխորհրդային տարածքի ամենառազմականացված հանրապետությունն է», Վլադիկավկազում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Է. Կոկոյտին: Միեւնույն ժամանակ Կոկոյտին չի համաձայնել լրագրողներից մեկի այն կարծիքին, թե ՆԱՏՕ-ի չափորոշիչներով առաջնորդվող եւ ԱՄՆ-ի աջակցությամբ ֆինանսավորվող վրացական բանակը ներկայումս ամենաուժեղն է Կովկասում: «Չէի համաձայնի, որ վրացական բանակը այսօր ամենաուժեղն է: Իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղի բանակը... ավելի ուժեղ է Վրաստանի բանակից: Եվ պետք չէ հաշվի չառնել Հարավային Օսիայի զինված ուժերի մարտական պատրաստությունը», հայտարարել է Է. Կոկոյտին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4