Հայաստանի մարզական պատվիրակության առաջին ներկայացուցիչները երեկ մեկնեցին Պեկին: Մեր մարզիկներից առաջինը Պեկին ուղեւորվեցին հրաձիգ Նորայր Բախտամյանն ու ձյուդոյիստներ Արմեն Նազարյանը եւ Հովհաննես Դավթյանը: Նրանց հետ է նաեւ Հայաստանից խաղերի շեֆմիսիա Դերենիկ Գաբրիելյանը: Այսօր Պեկին կմեկնեն հայ բռնցքամարտիկները, մյուս օրըՙ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը: Օգոստոսի 4-ին Պեկին կուղեւորվի Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը, մյուս օրը մրցավայր կժամանեն հունահռոմեական ոճի ըմբիշները, լողի եւ թեթեւ ատլետիկայի ներկայացուցիչները: ՀԱՕԿ-ի պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաեւ հրավիրված անձինք, Պեկին կմեկնի օգոստոսի 6-ին: Հաջորդ օրը մրցավայր կժամանեն ազատ ոճի ըմբիշներն ու Պեկինում հավատարմագրված լրագրողները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ