«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2008-07-31 | #147, 2008-08-01 | #148, 2008-08-02


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 20 ՄԻԱՎՈՐ Է ՍՏԱՑԵԼ ԸՆԴԱՄԵՆԸ 10 ԴԻՄՈՐԴ

Բուհական ընդունելության քննություններից, հուլիսի 30-ի տվյալներով, 7687 դիմորդից 20 միավոր է ստացել ընդամենը 10 հոգի: Ինչպես Արմենպրեսին հայտնեցին ԿԳ նախարարությունից, առավելագույն միավորներ են վաստակել անգլերեն բանավոր (5 հոգի), իսպաներեն բանավոր (2 հոգի) եւ պարսկերեն գրավոր (3 հոգի) քննություններից: Հայոց լեզու, գրականություն առարկայից բանավոր քննություն հանձնողների 16 տոկոսը տապալվել է, իսկ առավելագույն միավորը եղել է 18-ը` 7 հոգի: Ցածր են նաեւ ստեղծագործական մրցույթ քննության արդյունքները. 136 դիմորդից ընդամենը մեկ հոգի է 18 ստացել, իսկ 30 դիմորդ գնահատվել է անբավարար: Առավել շատ անբավարարներ են գրանցվել ֆիզիկայից. 2064 դիմորդից 25,6 տոկոսը դրականի շեմը չի հաղթահարել, իսկ 18-20 միավոր ստացողներն ընդամենը 78 հոգի են: Քիմիա հանձնողները եւս բարձր արդյունքներ չեն ցուցաբերում, 19-20 միավոր ոչ ոք չի ստացել, իսկ 18` ընդամենը 19 հոգի: Կենսաբանության քննության բարձր միավորը 18-ն է` 23 հոգի, իսկ անբավարարները` 106: Հայ ժողովրդի պատմությունից անբավարարները 21 տոկոս են կազմում, իսկ բարձր միավորները` 2,4: Աշխարհագրության քննությունից 10-ական հոգի ստացել են բարձր եւ անբավարար գնահատական:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4