Գերմանական տարբեր օնլայն լրատուներ հաղորդում են, որ օգոստոսի 25-ին Համբուրգում հանդես է գալու Լոս Անջելեսում բնակվող հայազգի երգիչ Սերժ Թանգյանըՙ խոստացած մենահամերգով։ 2008-ի ապրիլին նա ելույթներ էր ունեցել Գերմանիայում, իսկ Համբուրգի մենահամերգը չէր կայացելՙ ձայնի հետ կապված խնդիրների պատճառով։
Թանգյանը այժմ մենահամերգներով է հանդես գալիս, քանի որ «System of a Down» խումբը ստեղծագործական դադարի մեջ է, տեղեկացնում են լրատուներըՙ հավելելով, թե Թանգյանի «Elect the Dead» ալբոմը հենց առաջին փորձից տեղ է գտել Գերմանիայում շատ սիրված հիթերի տասնյակում։
Ան.Հ., Գերմանիա