ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ «Արարատն» էլ դուրս մնաց հետագա պայքարից: Պատասխան խաղում էլ, հյուրընկալվելիս արարատցիները շվեյցարական «Բելինցոնային» պարտվեցին 1-3 հաշվով: Արդեն առաջին խաղակեսին Ռիվերայի, Սերմետերի եւ Ռուայի խփած գոլերի շնորհիվ դաշտի տերերը վճռել էին մրցակցության ելքը: Ընդմիջումից հետո Հրայր Մկոյանին հաջողվեց կրճատել հաշիվը: Հիշեցնենք, որ Աբովյանում «Արարատը» պարտվել էր 0-1 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանը շատ անհաջող էր մեր թիմերի համար: Եվրոգավաթների մասնակից «Փյունիկը», «Բանանցն» ու «Արարատը» պարտվեցին բոլոր 6 խաղերում էլ ընդհանուր 1-17 հաշվով: Սա իրոք որ խայտառակություն է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ