Վարչական դատարանը` դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, օգոստոսի 1-ին մերժել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցադիմումը իրեն զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դասային աստիճանից զրկելու նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր ճանաչելու մասին: Հայցվոր կողմը մտադիր է վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարան: