Շարունակելով ավանդույթը, «Ազգի» աշխատակազմն այսօրվանից արձակուրդ է վերցնում մինչեւ օգոստոսի 20-ը, չորեքշաբթի օրը, երբ խմբագրակազմը ուժերը վերականգնած ու թարմացածՙ արդեն մտած կլինի առօրյա հեւքը շարունակելու «մարզավիճակի» մեջ: Անշուշտ, մինչ այդ կլինեն տարբեր զարգացումներ քաղաքական, մարզական, տնտեսական ու մշակութային, որոնց մեր աշխատակիցները կանդրադառնան վերլուծական-հետահայաց հոդվածներով: Բարի հանգիստ, շոգ օրերի հաղթահարում եւ քաջառողջություն մաղթելով մեր ընթերցողներին, գործընկերներին եւ գովազդատուներին, ցտեսություն ենք ասում բոլորին: