«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2008-08-01 | #148, 2008-08-02 | #149, 2008-08-20


ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԴԵՄ

Այդ մասին երեկվա համարում տեղեկացրել է «Օրթադողու» թերթն, ըստ որիՙ ստորագրահավաքն սկսել է Իզմիրում գործող ադրբեջանական մշակույթի կենտրոնը: Ստորագրահավաքի առնչությամբ արած հայտարարության մեջ կենտրոնի նախագահ Ջեմալ Մեհմեդհանօղլին ասել է, որ Հայաստանն առանց պատերազմի պետք է ազատի գրաված տարածքները, իսկ դրա համար անհրաժեշտ է շարունակել նրա դեմ Թուրքիայի կողմից կիրառվող շրջափակումը: Վերջում նա ավելացրել է. «Պետք է լինել մեկ ազգ, երկու պետություն եւ մեկ բռունցք: Ցեղասպանության պնդումներով Հայաստանը խրախուսում է Թուրքիայի դեմ թշնամանքը: Նա միաժամանակ ցուցադրաբար արտահայտվելով Թուրքիայի հետ բարեկամանալու մասին, պահանջում է սահմանների բացումը»:

Հ. Չ.

Գյուլի ուղերձը Պոլսո հայոց պատրիարքին

Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն աշխատակազմի ղեկավարի միջոցով շուտափույթ ապաքինում է մաղթել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Չանքայա նստավայրից ստացած տեղեկության համաձայն, նախագահ Գյուլը, որ գտնվում էր Ստամբուլում, պատրիարքարան է ուղարկել աշխատակազմի ղեկավար Ավնի Կարսլիօղլուին, որն էլ այնտեղ հանդիպել եւ Գյուլի բարեմաղթանքներն է հայտնել Մութաֆյան պատրիարքին: Այդ մասին կայքէջում նշել է թուրքական «Զաման» թերթը:

Հ. Չ.

Լրագրողի հանդեպ բռնություն կիրառած մարդիկ չեն հայտնաբերված

Օգոստոսի 1-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի հանդեպ բռնություն կիրառած անձինք դեռեւս հայտնաբերված չեն: Քննությունը վարում է Նոր Նորքի ոստիկանությունը, իսկ անձամբ Լ. Բարսեղյանը համոզված է, որ նրանք այդպես էլ չեն հայտնաբերվի: Նա շարունակում է համոզմունք տածել, թե իր մասնագիտական գործունեությունն է զայրացրել Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանին, իր խոսքով` որի «լակոտներն էլ գործել են այդ քստմնելի արարքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4