Հայաստանի սահմաններից դուրս գործող Հայկական միակ պետական մշակութային օջախըՙ Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շրջագայության կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի հայահոծ քաղաքներ: Այս մասին է տեղեկացնում «Հայ արվեստի բարեկամներից» ստացված հաղորդագրությունը, որում նշվում է, թե սփյուռքի պատմության մեջ նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում:
Ադամյանի անվան թատրոնը 152 տարեկան է, Կովկասումՙ Թիֆլիսում գործող ամենահին մշակութային կենտրոնն է, որի հետ առնչություն են ունեցել Գաբրիել Սունդուկյանը, Պետրոս Ադամյանը, Սիրանույշը եւ շատ ուրիշ ճանաչված արվեստագետներ:
Հ. Ծ.